Սեպտեմբերի 10-ին Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայությունը Ուկրաինայի տարածքում հատուկ գործողություն է իրականացրել և ձերբակալել Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամ Իսա Օզերին, ում այսօր տեղափոխել են Ստամբուլ:
Այս մասին հայտնում է թուրքական TRT լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Օզերին Թուրքիայի հետախուզական կառույցը երկար ժամանակ փնտրել է։
