Եգիպտոսը սպառնում է ներխուժել Լիբիա, եթե արևմտյան կառավարությունը հրադադարը չընդունի

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ֊Սիսին Լիբիայի արևմուտքում իշխող «Ազգային համաձայնության կառավարությանը» (GNA) 48 ժամ է տվել երկրում հրադադարի հաստատումն ընդունելու և քաղաքական լուծման նպատակով բանակցությունների անցնելու համար:

Եգիպտոսի հայտարարած վերջնաժամկետը սպառվում է այսօր՝ հունիսի 8-ի, կեսգիշերին։ Եգիպտոսն այս պահին Լիբիայի հետ սահմանին ռազմական տեխնիկա է մոտեցրել, ու եթե արևտմյան կառավարությունը չընդունի հրադադարը, ապա պատրաստվում է ներխուժել երկիր ու կռվել ի օգուտ* գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակի» (LNA

*Խալիֆա Հաֆթարին աջակցում են Եգիպտոսը, Արաբական միացիալ էմիրությունները (ԱՄԷ) և, ոչ պաշտոնական տվյալներով, Ռուսաստանը։ Դրա հակառակորդ արևտմյան կառավարությանը 2019թ. վերջից աջակցում է Թուրքիան։

Եգիպտոսն առաջարկում է, որ հրադադար հաստատելուց հետո երկրից դուրս բերվեն օտարերկրյա ուժերը, երկրում ընտրվի ղեկավար խորհուրդ և կողմերն անցնեն լիբիական ճգնաժամին քաղաքական լուծում գտնելուն։ Այս առաջարկին իրենց աջակցությունն են հայտնել ԱՄԷ֊ն, Ռուսաստանը, ԱՄՆ֊ն, ՄԱԿ֊ը և միջազգային տարբեր կառույցներ։ Այս առաջարկը ողջունել է նաև Հայաստանը։

Սոցցանցերում հրապարակվել են մի շարք տեսանյութեր եգիպտական զինտեխնիկայի շարժից, ինչպես նաև՝ երևում է, որ եգիպտա֊լիբիական սահմանին թռիչքներ են իրականացնում եգիպտական ավիացիոն միջոցներ։ Նշվում է, որ Եգիպտոսը սահմանին է կենտրոնացրել ամերիկյան արտադրության Abrams M1A2 տասնյակ տանկեր․

Միաժամանակ, այս պահին հակամարտող կողմերի միջև մարտերը շարունակվում են ու կարծես թե հրադադար հաստատելու միտում չկա։ Արևմտյան կառավարությանը վերջին շրջանում հաջողվել է գրավել Տրիպոլիից հարավ ու հարավ֊արևելք ընկած մի շարք բնակավայրեր, իսկ Խալիֆա Հաֆթարի ուժերը հետ են նահանջել դեպի արևելք։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Լիբիայում ՄԱԿ առաքելությունը հայտարարեց, որ Լիբիայում հակամարտող կողմերը համաձայնել են վերսկսել հրադադարի հաստատման համար բանակցությունները։


2011թ-ին Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս: 

Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: «Լիբիայի ազգային բանակը» ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։

«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *