Ռուսաստանի դպրոցների շրջանավարտների համար աշնանային զորակոչը կհետաձգվի

Ռուսաստանում դպրոցների շրջանավարտների համար 2020 թվականի աշնանային զորակոչը կհետաձգվի։ Ավելի վաղ շրջանավարտների համար գարնանային զորակոչը հետաձգվել էր մինչև աշուն՝ կապված նոր կորոնավիրուսի պատճառով միասնական պետական քննությունների ժամկետների փոփոխման հետ։

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Մարտի 20-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ գարնանային զորակոչը չի հետաձգվելու, սակայն մարտի 31-ին հայտնի դարձավ, որ նորակոչիկները ապրիլի 1-ի փոխարեն զինված ուժերը կհամալրեն մայիսի 20-ից ոչ շուտ։

Մայիսի 20-ի տվյալներով Ռուսաստանի զինված ուժերում նոր կորոնավիրուսով վարակվել է 1548 զինծառայող։ Ռազմական ԲՈՒՀ-երի կուրսանտների և զինծառայողների թվում կա 940 վարակված, իսկ Պաշտպանության նախարարության քաղաքացիական աշխատակիցներից վարակվել է 393 հոգի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *