Թեև որոշ երկրներ կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգում են զինված ուժեր գարնանային զորակոչը, Ռուսաստանը որոշել է այն անցկացնել ըստ ժամանակացույցի՝ ապրիլի 1-ից հուլիսի 15-ը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգում։
Մինչև ծառայության անցնելը նորակոչիկները կանցնեն կորոնավիրուսի թեստեր, իսկ զորամասեր ուղարկվելուց հետո կենթարկվեն կարանտինի։
Զորակոչը հետաձգած երկրներից են Ուկրաինան, Վրաստանը։