Իրաքը հայտնում է ԻՊ բարձրաստիճան անդամներից մեկին ձերբակալելու մասին

Մայիսի 20-ին Իրաքի Ազգային հետախուզության ծառայությունը հայտնել է, որ երկրի հատուկ նշանակության ուժերը ձերբակալել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամ Աբդուլ Նասսար Քիրդաշին, որը հավակնում էր ԻՊ առաջնորդի պաշտոնում փոխարինել 2019թ. հոկտեմբերին սպանված հայտարարված Աբու Բաքր ալ֊Բաղդադիին։

Այս մասին գրում է Al Arabiya միջազգային լրատվական գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ Քիրդաշիին ժամանակին եղել է ԻՊ բանակցությունների կոմիտեի ղեկավարը։ Վերջին շրջանում Քիրդաշին զբաղվել է Սիրիայում ԻՊ վերջին հենակետը համարվող Դեր Ձոր նահանգի Բաղուզ բնակավայրում ընթացող ԻՊ գործողություններով:

Հիշեցնենք, որ 2019թ. հոկտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ սիրիական Իդլիբ շրջանում ԱՄՆ հատուկ ծառայությունների գործողության արդյունքում սպանվել է ԻՊ ղեկավար Աբու Բաքր Ալ–Բաղդադին։ Սա, իհարկե, ԻՊ առաջնորդի մահվան մասին առաջին հայտարարությունը չէր [123

Հոկտեմբերի 31-ին, ըստ միջազգային «Ռոյթերս» գործակալության, ԻՊ–ն հաստատել էր Բաղդադիի մահը, հայտարարելով, որ նրա իրավահաջորդ է նշանակվել Աբու Իբրահիմ ալ–Հաշեմի ալ–Ղուրաիշին (Abu Ibrahim al-Hashemi al-Quraishi), իսկ նոյեմբերի 1-ին Թրամփն իր թվիթերյան էջում գրեց, որ ԱՄՆ-ն գիտի ԻՊ նոր առաջնորդի անունը։

Մի քանի ամիս անց բրիտանական The Guardian թերթը գրում էր, որ ԻՊ նոր առաջնորդ է դարձել ծագումով Իրաքցի թուրքմեն Ամիր Մոհամմադ Աբդուլ Ռահման ալ֊Մաուլի ալ֊Սալբին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *