Ուկրաինայի արևմուտքում տեղակայված Ստարոկոնստանտինով ավիաբազայում անցկացվել են թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վարժանքներ։
Հիշեցնենք, որ Bayraktar TB 2 ԱԹՍ-ների Ուկրաինայի գնման հնարավոր պայմանագրի մասին տեղեկություններ տարածվեցին 2018թ․ նոյեմբերին։ Նշվում էր, որ Ուկրաինան 69 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել թուրքական «Բայքար» ընկերության հետ։ Պայմանագրի մասին արդեն 2019թ. հունվարի հայտարարեց Ուկրաինայի նախագահը։ Ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության՝ մեկ տարվա ընթացքում պետք է Ուկրաինա մատակարարվի 6 միավոր ԱԹՍ, երեք կառավարման կայան և կից սարքավորումներ։
2019թ․ մարտի 6-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարեց, որ Ուկրաինան արդեն ստացել է թուրքական արտադրության «Բայրաքթար» (Bayraktar TB2) հարվածային անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), որոնք հիմա փորձարկման փուլում են։
Bayraktar TB 2 ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը․
- Գործողության շառավիղը՝ 150 կմ,
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650 կգ,
- Օգտակար բեռնատարողությունը՝ 50կգ,
- Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
- Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24ժ,
- Թևերի բացվածքը՝ 12 մ,
- Երկարությունը 6,5 մ,
- Սարքը կարող է ինքնուրույն օդ բարձրանալ և վայրէջք կատարել։