Իսրայելի ներքին անվտանգության և հակահետախուզության «Շաբաք» գործակալությանը երկրի վարչապետը և առողջապահության նախարարությունը առաջարկել են կորոնավիրուսի տարածման դեմ միջոցառումներում օգտագործել հակաահաբեկչական պայքարի վերահսկողության թվային տեխնոլոգիաներ:
Այս մասին հայտնում է New York Times-ը:
Վարչապետը հայտարարել է, որ շատ շուտով նրանք սկսելու են կիրառել այդ տեխնոլոգիաները: Ըստ էության՝ խոսքը թվային տեխնոլոգիաների միջոցով վարակակիր մարդկանց տեղաշարժերը, շփումների շրջանակները ևն պարզելու միջոցառումների մասին է: Վարչապետը դիմել է նաև արդարադատության նախարարությանը, քանի որ նման գործողությունները հնարավոր է խախտեն պացիենտների իրավունքները:
Նեթանյահուն ավելացրել է նաև, որ «իր կառավարման տարիներին քաղաքացիների շրջանում նման գործողություններից միշտ խուսափել է, սակայն հիմա իրեն ուրիշ ընտրություն չի մնացել»:
Մարտի 15-ի առավոտվա դրությամբ Իսրայելում կորոնավիրուս է հաստատվել 200 քաղաքացու մոտ, տարածման դեմ պայքարի շրջանակներում փակվել են առևտրի կենտրոնները, ռեստորաններ, հյուրանոցներ ևն, հետաձգվել է նույնիսկ վարչապետ Նեթանյահուի դատը: