ԱՄՆ վեց նահանգում (ِՖլորիդա, Այովա, Լուիզիանա, Նյու Յորք, Ռոդ֊ Այլանդ, Վաշինգտոն) Ազգային Գվարդիայի շուրջ 400 աշխատակից ներգրավվել են նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի աշխատանքներին, մի օրվա մեջ նրանց միանալու են ևս 600-ը։
Today, National Guard members from several states are on duty supporting federal, state and local efforts to respond to COVID-19. For the latest guidance and information from the @DeptofDefense visit: https://t.co/9ISScE3tJ9. 📷: https://t.co/jhVsnTKJuh pic.twitter.com/7eOtdTmBTP
— National Guard (@USNationalGuard) March 14, 2020
Գվարդիայի պարտականությունների մեջ է մտնում բուժանձնակազմին աշխատանքի ժամանակ պաշտպանելը, նահանգներին լոգիստիկ, դիզինֆեկցիոն, անձնակազմի տեղափոխման և թիկունքի ապահովման աջակցություն ցուցաբերելը։ Աշխատանքների ընթացքում օգտագործվելու են նաև Գվարդիային պատկանող սարքավորումները։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։
Նշենք, որ երեկ երեկոյան Միացյալ Նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն։ Բացի այդ, Պենտագոնը զինված ուժերի զինծառայողների համար երկիրը լքելու մասնակի և խիստ արգելք է սահմանել՝ 2 ամիս ժամկետով, իսկ 30 օրով երկրի սահմանները փակ են նաև Հարավային Կորեայում, Ճապոնիայում և Իտալիայում ծառայող ԱՄՆ զինված ուժերի զինծառայողների և նրանց ընտանիքների համար։