Սիրիայի Իդլիբի շրջանից հյուսիս՝ Հալեպի վարչական շրջանի հատվածում ուղղաթիռ է խոցվել, հնարավոր է Մի-8 կամ Մի-17, որը, ամենայն հավանականությամբ, պատկանում էր Սիրիայի կառավարկան ուժերին:
Սոցցանցերում կան ուղղաթիռի խոցվելու տեսանյութեր, դատելով դրանցից՝ ուղղաթիռը խոցվել է հակաօդային պաշտպանության դյուրակիր միջոցից: Կա տեսանյութ նաև ուղղաթիռի անկման վայրից:
Իդլիբում Թուրքիայի հովանավորությամբ գործող զինյալները Սիրիայի բանակի ուղղաթիռ էին խոցել նաև փետրվարի 11-ին: Այս օրերին Սիրիայի այդ հատվածում ռազմական գործողություններ են ընթանում մի կողմից Թուրքիայի բանակի և նրանց հովանավորությամբ գործող զինյալների, մյուս կողմից Սիրիայի կառավարական բանակի միջև: Այս թեմային մեր անդրադարձը կարող եք կարդալ այստեղ:
Թուրքական կողմը նաև Սիրիա է ուղարկել հատուկ նշանակության ստորաբաժանումներ և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: