Փետրվարի 13-ին Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանից դեպի Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբի շրջան են ուղարկվել հավելյալ ուժեր ու զինտեխնիկա, այդ թվում՝ թուրքական արտադրության «Սաքարյա» ՀԿՌՀ֊ներ և «Քիրփի» զրահամեքենաներ։
Իդլիբի իրենց դիտակետերին հավելյալ ուժեր ուղարկելու մասին այսօր Բրյուսելում ՆԱՏՕ պաշտպանության նախարարների համաժողովի ընթացքում հայտարարել է Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը․ «Իդլիբում մշտական հրադադար հաստատելու նպատակով հավելյալ ուժեր ենք ուղարկում, տարածքը վերահսկելու ենք»։
Սիրիական Իդլիբում իրավիճակի սրման մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ՝ այստեղ։