Ռուսաստանում Սու-57 է կործանվել

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում վթարի է ենթարկվել Սու-57 կործանիչ։ Ինքնաթիռը Ամուրի Կոմսոմոլսկի ավիագործարանին էր պետկանում և դեռ չէր փոխանցվել ՌԴ ՊՆ-ին։

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Վթարը եղել է Ձյոգմի աերոդրոմից 111 կմ հեռավորության վրա, երբ կործանիչը դուրս էր եկել փորձնական թռիչքի։ Օդաչուն հասցրել է կատապուլտով լքել ինքնաթիռը և ողջ է մնացել՝ նրան էվակուացրել են Մի-8 ուղղաթիռով։ «Ինտերֆաքսի» աղբյուրի հավաստմամբ՝ ինքնաթիռը վարել է քաղաքացիական օդաչու։ Այս շաբաթ ՌԴ ՊՆ-ն պետք է ստանար առաջին սերիական Սու-57-ը։

Սու-57 (Տ-50) կործանիչ
Սու-57 (Տ-50) կործանիչ

Հիշեցնենք, որ մայիսին ՌԴ ՊՆ-ն և կործանիչն արտադրող գործարանը կնքել էին 76 միավոր Սու-57-ի գնման պայմանագիր, որոնք պետք է համալրեն մինչև 2028 թվականը կազմավորվող 3 նոր ավիագնդերը։ Վերջերս էլ ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը հայտնել էր, որ Սու-57-ը կրկին փորձարկվել է Սիրիայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *