2019թ. հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ներառյալ Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 3 կորստի մասին, որից 1-ը մարտական է, 2-ը՝ ոչ մարտական։
Հոկտեմբեր
• Հոկտեմբերի 22-ին զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով ստացած հրազենային վնասվածքից մահացել է Ադրբեջանի Հորադիզի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 2000թ․ ծնված Բադալով Հասան Իբրահիմ օղլուն (Bədəlov Həsən İbrahim oğlu)։

Նոյեմբեր
• Նոյեմբերի 6-ի երեկոյան, ըստ սոցկայքերի ադրբեջանական գրառումների, Ադրբեջանի Ղազախի շրջանի ուղղությամբ մահացել էր Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող Ասլանով Բաբեք Վալի օղլուն (Aslanov Babək Vəli oğlu): Դատելով հրապարակումների ոճից՝ Ասլանով Բաբեքն, ամենայն հավանականությամբ, մարտական կորուստ է:

• Նոյեմբերի 28-ին սոցցանցերում տեղեկություններ են տարածվում, որ Արցախի ուղղությամբ հակառակորդի կրակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հաշիմով Սեբուհի Սաթարխան օղլուն (Həşimov Səbuhi Səttarxan oğlu)։ Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, որ այդ անունով մարտական կորուստ չունեն, սակայն հստակ չեն էլ հերքում, որ կորուստ, այնուամենայնիվ, եղել է: Հաշիմովի ընկերը շուտով հաստատում է, որ նա մահացած է և հուղարկավորվել է իր ծննդավայր Ջալիլաբադի շրջանում՝ նոյեմբերի 29-ին:
Պարզվում է՝ Հաշիմովին ուղարկել են Բաքվում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ կենտրոնական հոսպիտալ, որտեղ վիրահատել են, ապա դուրս գրել, ինչից հետո՝ նոյեմբերի 28-ի գիշերը Հաշիմովը մահացել է տանը:

Ադրբեջանի ԶՈւ և հարակից ուժային կառույցների կորուստները 2019թ. հունվարի 1-ից նոյեմբերի 30-ը.
Ամիս | Մարտական | Ոչ մարտ. | Անհայտ |
Հունվար | – | 2 | – |
Փետրվար | 1 | – | – |
Մարտ | 2 | 4 | 1 |
Ապրիլ | 1 | – | – |
Մայիս | 1 | – | – |
Հունիս | 1 | 2 | 1 |
Հուլիս | – | 8 | 1 |
Օգոստոս | – | 3 | – |
Սեպտեմբեր | 1 | 7 | 3 |
Հոկտեմբեր | – | 1 | – |
Նոյեմբեր | 1 | 1 | – |
Ընդհանուր | 7 | 27 | 8 |
Հայկական զինված ուժերի կորուստները 2019 թ. հոկտեմբեր–նոյեմբերին՝ այստեղ։