Մենք Թուրքիային F-35 չենք տալիս, քանի որ նա ռուսական համակարգեր է գնել. Թրամփ

Հուլիսի 16–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի համար բաց հանդիպում է ունեցել կառավարության անդամների հետ ու պատասխանել մի քանի, այդ թվում՝ Թուրքիայի գնած ռուսական Ս–400-ների վերաբերյալ հարցերի։

Հանդիպման մանրամասները հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում։

Թրամփը, պատասխանելով Թուրքիայի և պատժամիջոցների վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին, ասել է, որ երկու կողմերը դեռ բանակցում են, փորձում են աշխատել այդ ուղղությամբ ու իրականում ԱՄՆ–ն Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունի։

Թուրքիան նաև պատվիրել է մոտ 100 հատ F-35 ինքնաթիռ և նրանք պլանավորում են պատվիրել ավելին։ Բայց, քանի որ նրանք ունեն ռուսական արտադրության համակարգեր, այժմ նրանց արգելված է գնել այդ 100 ինքնաթիռը։ Ես կարող եմ ասել, որ [Ինքնաթիռն արտադրող ընկերությունը՝– Ռազմինֆո խմբ.] Lockheed–ը ևս ուրախ չէ դրա համար»,– ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը ևս մեկ անգամ կրկնել է, որ Օբամայի կառավարությունը անարդար է վարվել Թուրքիայի հետ՝ նրան ժամանակին ամերիկյան արտադրության Patriot ՀՕՊ համակարգ չվաճառելով։

«Այսպիսով՝ ստացվում է, որ մենք այնպիսի իրավիճակում ենք, երբ Թուրքիան մեր հետ շատ լավ է, իսկ մենք իրեն ասում ենք, որ քանի որ դու ստիպված էիր գնել ուրիշ ՀՕՊ համակարգ, մենք չենք պատրաստվում վաճառել F-35 կործանիչ։ Նրանք շատ բարդ իրավիճակում են այժմ … »,– ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ ռուսական արտադրության Ս–400 ՀՕՊ համակարգերի պահեստամասերի մատակարարումները Թուրքիա սկսել են հուլիսի 12–ից։ Ռուսական բեռնատար ինքնաթիռները դրանք տանում են մայրաքաղաք Անկարայից ~30-35 կմ հյուսիս–արևմուտք տեղակայված «Մյուրթեդ» (նախկին անունը՝ «Աքընջը») ավիաբազա։ Այսօր ավիաբազայում վայրէջք է կատարել արդեն 14-րդ ռուսական ինքնաթիռը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *