Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Դամասկոսին

Հունիսի 30-ի լույս հուլիսի 1-ի գիշերը Իսրայելական ուժերը ավիահարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս և Հոմս քաղաքներին։ Հրթիռակոծության արդյունքում 4 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել։

Այս մասին հայտնում է Սիրիայի պետական «Սանա» լրատվական գործակալությունը։ «Սանայի» աղբյուրների փոխանցմամբ՝ Սիրիայի ՀՕՊ միջոցները կարողացել են որսալ հրթիռների մի մասը։

Գործակալությունը նաև հայտնում է, որ իսրայելական ուժերը հունիսի 11-ին էլ հարվածել էին Սիրիայի հարավային ալ-Հարա բնակավայրին:

Իսրայելական կողմից պաշտոնական մեկնաբանություն դեռևս չկա: Նշենք, որ Իսրայելի կողմից Դամասկոսին հարվածելը եզակի երևույթ չէ և նախկինում ևս նման դեպքեր եղել են։ Նախկինում Իսրայելը հայտնել էր, որ Դամաոսկոսի մոտ հարվածել է իրանական ռազմաբազայի և Հեզբոլլահի զինապահեստի։ 2018 թվականին էլ Իսրայելի արձակած հրթիռներն ընկել էին Դամասկոսի օդանավակայանի վրա։


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *