Իլհամ Ալիևի որդին զորացրվել է

Հուլիսի 1-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պարտադիր ժամկետային ծառայություն անցնող զինծառայողների հետ միասին զորացրվել է նաև երկրի նախագահ Իլհամ Ալիևի որդին՝ կրտսեր Հեյդար Ալիևը։

Հեյդար Ալիևի բանակ զորակոչվելու մասին հայտնի դարձավ 2018թ. սեպտեմբերի 16-ին՝ նրա երդմնակալության արարողության ժամանակ։ Քանի որ Ադրբեջանում բուհ ավարտածների համար պարտադիր զինծառայությունը 12 ամիս է, կրտսեր Ալիևը ևս ծառայել է մեկ տարի։

Իլհամ Ալիևի որդին՝ կրտսեր Հեյդար Ալիևը
Իլհամ Ալիևի որդին՝ կրտսեր Հեյդար Ալիևը

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ զորացրման արարողությանը ներկա է եղել երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *