Իսրայելը հարվածել է Դամասկոսի մոտ ռազմական կառույցի (Իրանի բազա. իսրայելական ԶԼՄ)

Դեկտեմբերի 2-ի լույս գիշերը Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտ տեղակայված ռազմական օբյեկտ: Իսրայելական մամուլը պնդում է, որ դա Իրանի ռազմաբազա էր: Սիրիական կողմից նշում են, որ իսրայելական հրթիռներից երկուսը «որսացել են», մյուսները հասել են թիրախին և նյութական վնաս պատճառել:

Սիրիական «Սանա» պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ դեկտեմբերի 2-ի լույս գիշերը՝ 00:30-ի սահմաններում, Իսրայելը «մակերևույթ-մակերևույթ» դասի մի քանի հրթիռ է արձակել Դամասկոսի նահանգում ռազմական օբյեկտներից մեկի ուղղությամբ: Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը «որսացել են» հրթիռներից երկուսը, իսկ մի քանիսը հասել են նպատակակետին. օբյեկտը նյութական վնասներ է կրել:

Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանել միջադեպը: Reuters-ի փոխանցմամբ՝ այդ երկրի ՊՆ խոսնակը հրաժարվել է մեկնաբանել:

The Times of Israel-ը և The Jerusalem Post-ը պնդում են (1, 2), որ ռազմական օբյեկտը եղել է Իրանի ռազմաբազա: Նշվում է, որ հրթիռակոծումը հաջորդել է շուրջ 3 շաբաթ առաջ BBC-ի հրապարակած տեղեկությանը, որ Իրանը մշտական ռազմաբազա է կառուցում Դամասկոսի մոտ:

սիրիայում Իրանի կառուցվող ռազմաբազան՝ ըստ BBC-ի

սիրիայում Իրանի կառուցվող ռազմաբազան՝ ըստ BBC-ի

Ըստ որում իսրայելական մամուլը նշում է, որ իրենք հարվածել են ոչ թե «մակերևույթ-մակերևույթ», այլ՝ «օդ-ցամաք» դասի հրթիռներով՝ ռազմական ինքնաթիռներից:

Իսրայելական Haaretz պարբերականի փոխանցմամբ՝ արաբական Sky News Arabia-ն իր հերթին նշում է, իսրայելական ինքնաթիռները հարվածել են Լիբանանի օդային տարածքից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *