«Կալաշնիկովը» նոր մահապարտ ԱԹՍ է ցուցադրել

Ռուսաստանում ընթացող «Բանակ–2019» ցուցահանդեսի ընթացքում «Կալաշնիկով» ընկերությունը ներկայացրել է նոր մահապարտ ZALA «Լանցետ-1» և ZALA «Լանցետ-3» անօդաչու թռչող սարքերը։ ԱԹՍ–ներն արտադրում է «Կալաշնիկովի» դուստր ZALA Aero ընկերությունը։

Այս մասին հայտնում է ZALA ընկերության պաշտոնական կայքը։

ZALA «Լանցետ–3» ԱԹՍ
ZALA «Լանցետ–3» ԱԹՍ

Երկու ԱԹՍ–ներն արտաքնապես նման են, մարտավարատեխնիկական բնութագրերով՝ տարբեր։ Ընկերության կայքում նշված է, որ անօդաչու սարքերը անցել են փորձարկումները, սակայն հստակեցված չէ՝ խոսքը պետական, թե գործարանային փորձարկումների մասին է։


Լանցետ–3

Լանցետ–1
Առավելագույն արագություն 110 կմ/ժ
110 կմ/ժ
Թռիչքի տևողությունը 40 րոպե 30 րոպե
Առավելագույն թռիչքային քաշ 12 կգ 5 կգ
Օգտակար բեռի զանգված 3 կգ 1 կգ
Հեռահարություն մինչև 40 կմ մինչև 40 կմ

Ռուսաստանը վերջին տարիներին ակտիվորեն թարմացնում է անօդաչու թռչող սարքերի իր պարկը: Պաշտոնապես հայտարարվում է, որ ռուսական բանակում առկա է մոտ 2000 անօդաչու սարք, սակայն դրանք բոլորը հետախուզական են։ Իսկ 2019-ին սպասվում է, որ ռուսական առաջին հարվածային անօդաչուն կհամալրի ՌԴ ԶՈւ–ն։

Հայտնի է, որ այս պահին փորձարկումների փուլում է ռուսական «Սոկոր» ընկերության «Ալտաիր» բազմակի նշանակության ծանր անօդաչու թռչող սարքը։ Վերջերս էլ Կալաշնիկով կոնցերնը ցուցադրել էր «ԿՈւԲ» մահապարտ անօդաչու թռչող սարքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *