Տաջիկստանի և Ղրղզստանի ռուսական բազաներում ԱԹՍ–ների դեմ պայքարի խմբեր են ստեղծել

Տաջիկստանում և Ղրղզստանում տեղակայված ռուսական բանակի ռազմաբազաներում ստեղծվել են ռազմական նշանակության ԱԹՍ–ների դեմ պայքարի ռադիոէլեկտրոնային պայքարի մոբիլ խմբեր, որոնց մեջ մտնում են տեղական արտադրության «Ժիտել» (Житель), «Սիլոկ» (Силок ), «Լեսոչեկ» (Лесочек) կայանները։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

ՌԷՊ «Սիլոկ» կայան
ՌԷՊ «Սիլոկ» կայան

«Սիլոկ» ՌԷՊ կայանները Տաջիկստանում տեղակայված ռուսական 201–րդ բազան համալրել են անցած տարվանից։ Այս ռազմաբազան ամենամեծն է Ռուսաստանից դուրս ռուսական ստորաբաժանումներից։ 201–րդ բազայում ծառայում են մոտ 7000 ռուս զինծառայողներ։

Նշենք, որ Ղրղզստանում կա  ռուսական 4 բազա, որոնցից ամենամեծը Կանտ քաղաքից 2 կմ հեռավորության վրա գտնվող ավիաբազան է։ 

Անօդաչուների դեմ պայքարի նմանատիպ փորձ ունի նաև ամերիկյան բանակը։ Օրինակ՝ Աֆղանստանում ԱՄՆ ՌՕՈւ ստորաբաժանումները անցկացնում են քաղաքացիական ԱԹՍ–ների դեմ պայքարին ուղղված վարժանքներ, քանի որ այդ անօդաչուները իսլամիստ զինյալները ձևափոխելուց հետո կիրառում էին մարտերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *