Ադրբեջանը ԵԱՀԿ դիտորդներին այս անգամ էլ դուրս չի բերել իր դիրքեր

Այսօր՝ հունիսի 25-ին, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել սահմանին՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ–ն։


Դիտարկումն անցել է նախատեսված ժամանակացույցով, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Նախորդ դիտարկմանը՝ հունիսի 4-ին, Ադրբեջանը կրկին դիտորդներին դուրս չէր բերել իր առաջապահ դիրքեր։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա) և ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Ռալֆ Բոսհարդը (Շվեյցարիա):

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԲՄՊԽ ներկայացուցիչ փոխգնդապետ Հարրի Օ’Կոնորը (Իռլանդիա):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *