Ռուսաստանը Ղրիմում օդադեսանտային գունդ կձևավորի

Ղրիմում տեղակայված ռուսական զինված ուժերի օդադեսանտային գումարտակի հիման վրա կկազմավորվի 97–րդ օդադեսանտային գունդը։

Այս մասին, «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, հայտնել է ՌԴ պետդումայի պաշտպանական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովը։

ՌԴ ԶՈւ օդադեսանտային 7–րդ դիվիզիան, որի կազմում է ձևավորվելու Ղրիմի օդադեսանտային գունդը, մտնում է Հարավային ռազմական շրջանի կազմի մեջ և տեղակայված է Նովոռոսիյսկ քաղաքում։

Ստորաբաժանումն ունի Սիրիայում ձեռք բերած մարտական փորձ։ 2015 թվականին 7–րդ դիվիզիայի զինծառայողները տեղափոխվել էին Սիրիա՝ առաջադրանք ունենալով այնտեղ պահպանել ռուսական Հմեյմիմ ռազմաբազան։

Նշենք, որ ոչ միայն 7–րդ դիվիզիան, այլ Ղրիմում տեղակայված ուժերը Սիրիայում ռուսական զորքերին արագ արձագանքելու փորձ ունեն։

Օրերս հայտնի դարձավ, որ Ղրիմում տեղակայվելու են Սու–35Ս կործանիչներ, որոնք բացի Ղրիմի պահպանությունից, նպատակ ունեն հարկ եղած դեպքում Սիրիա մեկնել։

ՌԴ օդադեսանտային զորքերը վարժանքների ժամանակ
ՌԴ օդադեսանտային զորքերը վարժանքների ժամանակ

Հարավային ռազմական շրջանի կազմի մեջ է մտնում նաև Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմաբազան։ Ռազմական շրջանը նշանակալի դեր ունի նաև Սիրիայում, որտեղ ռուսական զորքերի մարտական գործողություններերը կոորդինացվում են հենց ՀՌՇ շտաբից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *