2019-ին Ռուսաստանի բանակը կստանա 1-ին հարվածային անօդաչու սարքերը․Շոյգու

2019-ին Ռուսաստանի զինված ուժերը կստանա առաջին հետախուզահավածային անօդաչու թռչող սարքերը։ Այս պահին բանակի սպառազինությունում առկա է ավելի քանի 2000 միավոր անօդաչու սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։

Տեղեկացնում է Ռուսաստանի ԶՈւ «Թիվի Զվեզդա» հեռուստաալիքի կայքը։ Գեներալի խոսքով՝ սպառազինությունը կհամալրվի միջին հեռահարության հարվածային անօդաչուներով։

Այս պահին փորձարկումների փուլում է ռուսական «Սոկոր» ընկերության «Ալտաիր» բազմակի նշանակության ծանր անօդաչու թռչող սարքը։ Վերջերս էլ Կալաշնիկով կոնցերնը ցուցադրել էր «ԿՈւԲ» մահապարտ անօդաչու թռչող սարքը։

Ռուսաստանի զինված ուժերում կան նաև բացառապես ԱԹՍ-ներով զինված ստորաբաժանումներ։ 

Նշենք, որ Ռուսաստանը վերջին տարիներին ակտիվորեն լրացնում է տեխնոլոգիաներում իր բացը, այդ թվում՝ նաև անօդաչու թռչող սարքերի իր պարկը: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *