Հունիսի 10–ին թուրք-ադրբեջանական համատեղ «Անդրդվելի եղբայրություն–2019» զորավարժությանը հետևելու նպատակով Նախիջևան է մեկնել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Նշենք, որ թուրքական աղբյուրներում նախարարի այցի մասին դեռ որևէ հայտարարություն չկա։
Նույն նպատակով այսօր Նախիջևան է ժամանել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
«Անդրդվելի եղբայրություն–2019» զորավարժությունը մեկնարկել է հունիսի 7-ին, ավարտվելու է հունիսի 11–ին։ Նախիջևանի առանձին համազորային բանակի մոտոհրաձգաին ստորաբաժանումներից բացի վարժանքներին ներգրավվել են հրթիռահրետանային, ինժիներասակրավորային և ՀՕՊ, ինչպես նաև Ներքին զորքերի ստորաբաժանումներ: