Նախիջևան է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարարը

Հունիսի 10-ին Նախիջևան է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ այդտեղ ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը հետևելու:

Նախարարի այցի մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: «Անդրդվելի եղբայրություն – 2019» անունը կրող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը մեկնարկել էր հունիսի 7-ին, ավարտվելու է վաղը՝ հունիսի 11-ին: Հասանովը, ամենայն հավանականությամբ, մեկնել է կրակային փուլին հետևելու:

Զաքիր Հասանովին օդանավակայանում դիմավորում է Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար Քերեմ Մուստաֆաևը
Զաքիր Հասանովին օդանավակայանում դիմավորում է Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար Քերեմ Մուստաֆաևը

Զորավարժությանը բացի Նախիջևանի առանձին համազորային բանակի մոտոհրաձգաին ստորաբաժանումներից, ներգրավվել են հրթիռահրետանային, ինժիներասակրավորային և ՀՕՊ, ինչպես նաև Ներքին զորքերի ստորաբաժանումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *