Իրանը ներկայացրել է տեղական ՀՕՊ նոր համակարգ

Հունիսի 9-ին Իրանում կայացել է տեղական արտադրության ՀՕՊ նոր համակարգի՝ «Խորդադ-15»-ի ցուցադրությունը, որին մասնակցել է նաև Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին:

Իրանական  «Խորդադ-15»-ի ՀՕՊ նոր համակարգի ցուցադրություն
Իրանական «Խորդադ-15»-ի ՀՕՊ նոր համակարգի ցուցադրություն

Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը: Ցուցադրության ժամանակ Խաթամին հայտնել է ՀՕՊ համակարգի մարտավարատեխնիկական բնութագրից որոշ տվյալներ: Ըստ նախարարի դրանք հետևյալն են՝

  • թիրախների հայտնաբերման հեռավորություն – 150կմ;
  • թիրախների ուղեկցման հեռավորություն – 120կմ;
  • խոցման հեռահարություն – 75կմ;
  • խոցման բարձրություն – 27 կմ;
  • դժվարորսալի թիրախների հայտնաբերման հեռավորություն – 85կմ;
  • դժվարորսալի թիրախների խոցման հեռահարություն – 45կմ;

Նոր համակարգի համար նախատեսված են իրանական արտադրության
«Սայյադ-3» հրթիռները: Այս հրթիռները առաջին անգամ փորձարկվել են 2016-ին, իսկ հոսքային արտադրության էին դրվել 2017-ի ամռանը: 2016-ին հրթիռները արձակվել էին «Թալաշ» զենիթահրթիռային համակարգից, ինչը վիզուալ նմանություն ունի «Խորդադ-15»-ի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *