Ադրբեջանը հաստատում է ՀՀ հետ սահմանին ինժեներաշինարարական աշխատանքներ անելը

Մարտի 25-26-ը Ադրբեջանի Ղազախի և Աղստաֆայի շրջանների առաջնագծում է եղել Պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Ղուլիևը, որը տեղում ծանոթացել է ընթացող աշխատանքներին:

Այս մասին մարտի 27-ին հայտնել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) կայքը: Ղուլիևը հետևել է նոր շինությունների, զորանոցների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների ու դիրքերի ամրապնդման շինարարության ընթացքին, ինչպես նաև այդ ուղղությամբ տվել նոր հանձնարարականներ:

ՊՍԾ ղեկավար Էլչին Ղուլիևը առաջնագծում
ՊՍԾ ղեկավար Էլչին Ղուլիևը առաջնագծում

Այս հայտարարությամբ ադրբեջանական կողմը, ըստ էության, հաստատում է Հայաստանի հետ սահմաններին ինժիներաշինարարական աշխատանքներ անելու մասին տեղեկությունները: 

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 26-ին, ադրբեջանական կողմը Տավուշի մարզի Բերդավան գյուղի հատվածում ադրբեջանական կողմը փորձել է մոտեցնել դիրքերը, ինչի պատճառով փոխհրաձգություն էր սկսվել:

«Ռազմինֆոն» արբանյակային լուսանկարների ուսումնասիրության հիման վրա ներկայացրել է նաև այդ աշխատանքների մասին իր դիտարկումները և դրանց օրինակները: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *