Ադրբեջանը փորձել է մոտեցնել դիրքերը հայկականին, ապա կրակել է

Այսօր մարտի 26-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ անել և մոտեցնել իրենց դիրքերը։

Այս մասին հայտնում է ՊՆ կայքը։

Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Ավելացնենք, որ հայ–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ մինչև Ղազախ, Ադրբեջանը նախաձեռնել է ինժեներական խոշոր աշխատանքներ։ Բացի այդ, նշենք, որ այս հատվածում անցած տարվա հոկտեմբերից հերթապահում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *