Այս տարի զինծառայողների աշխատավարձը 10 տոկոսով բարձր կլինի․ Փաշինյան

Մարտի 27–ին խորհրդրանում Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս տարվա հուլիսի 1–ից զինծառայողների աշխատավարձը 10 տոկոսով ավելանալու է։ 

«2019թ. պետբյուջեի եկամտային մասը կգերակատարանք առնվազն 40 մլրդ դրամով։ Սա մոտ 90 մլն դոլար է, այսինքն պետեկամուտները 2019թ. կլինեն այսքանով ավել, քան նախատեսված են ԱԺ ընդունված պետբյուջեյով։ … Շատ ավելի կարևոր է արձանագրել, թե մենք ինչ ենք պատրաստվում անել այդ հավելյալ եկամուտների հետ։ Մենք մտադրված ենք 2019թ. հուլիսի 1–ից 10 տոկոսով բարձրացնել ՀՀ ԶՈւ զինծառայողների աշխատավարձը … »,– հայտարարեց վարչապետը։

Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ 2019 թվականի պաշտպանական բյուջեով, որի 45.9 տոկոսը աշխատավարձերն են և հավելավճարները, նախատեսված չէ զինծառայողների աշխատավարձերի բարձրացում, թեև բյուջեն նախորդ տարվա համեմատ աճել է 26.6 տոկոսով։ Եվ նախարարությունը աշխատավարձերի բարձրացման հարցը փորձելու է հոգալ հավելավճարների հաշվին, որոնց մի մասը գոյանում է նաև խնայողություններից։ Առաջնահերթությունը տրվում է մարտական հերթապահություն իրականացնողներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *