Զինծառայողների աշխատավարձը 2019-ին չի բարձրանա․ նախարար

2019 թվականի պաշտպանական բյուջեով, որի 45.9 տոկոսը աշխատավարձերն են և հավելավճարները, նախատեսված չէ զինծառայողների աշխատավարձերի բարձրացում, թեև բյուջեն նախորդ տարվա համեմատ աճել է 26.6 տոկոսով։ Այսօր մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նախարարությունը աշխատավարձերի բարձրացման հարցը փորձելու է հոգալ հավելավճարների հաշվին, որոնց մի մասը գոյանում է նաև խնայողություններից։ Առաջնահերթությունը  տրվում է մարտական հերթապահություն իրականացնողներին։

Նախարար Տոնոյանի խոսքով՝ հարկերի պատշաճ վճարման, տնտեսության զարգացման, բյուջեի ավելացման պարագայում կկարողանան խոսել նաև զինծառայողների աշխատացարձերի բարձրացման մասին։

ՀՀ 2019 թ. բյուջեի նախագծով նախատեսվում է պաշտպանության ոլորտի ծախսերին հատկացնել 311 մլրդ 868 մլն դրամ։

2 responses to “Զինծառայողների աշխատավարձը 2019-ին չի բարձրանա․ նախարար

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *