Մարտի 23-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում անցկացվել է զորահանդես, որին որպես հյուր ներկա է եղել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, իսկ ի թիվիս այլ երկրիների՝ հրապարակով անցել է նաև Ադրբեջանի ԶՈւ զորախումբ:
Ադրբեջանական կողմից զորահանդեսին մասնակցել է խողաղապահ ուժերի ստորաբաժանում՝ կապիտան Քերեմ Աբբասովի գլխավորությամբ: Հատկանշական է, որ տրիբունայում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին հատկացվել էր բավական պատվավոր տեղ՝ Պակիստանի նախագահի ձախ կողմում, մյուս կողմում էլ նստած էր Պակիստանի պաշտպանության նախարարը:
Հիշեցնենք, որ Հասանովը Պակիստան էր մեկնել մարտի 21-ին: Նա հանդիպումներ է ունեցել Պակիստանի նախագահ Արիֆ Ալվիի և պաշտպանության նախարար Փարվեզ Խաթաքի, ինչպես նաև ԳՇ պետ Քամար Ջավեդ Բաջուաի հետ: