Աշխատանքային այցով մարտի 25–ին Վրաստան է այցելել ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Պաշտոնյային հրավիրել է վրացական կողմը՝ ներկա լինելու NATO-Georgia Exercise 2019 հրամանատարաշտաբային համատեղ բազմազգ վարժանքներին։
Այս մասին հայտնում է ՆԱՏՕ–ի պաշտոնական կայքը։
Ստոլտենբերգը հանդիպել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին։
Վրաստանի հանրային հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հյուսիս–ատլանտյան դաշինքի քարտուղարը հայտարարել է, որ շարունակվում են Վրաստանին ՆԱՏՕ–ին անդամակցելուն պատրաստելու աշխատանքները։
Հիշեցնենք, որ մարտի 18–ին Վրաստանում մեկնարկել է ՆԱՏՕ—Վրաստան համատեղ ուսուցման կուրս, որին մասնակցում է 24 երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը և Թուրքիան։ Հայաստանը ներգրավված չէ վարժանքներին։
Նաև հավելենք, որ մարտի 27-28 Վրաստան է այցելելու ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նախագահ մարշալ Ստյուարտ Պիչը։