ՊՆ պարզաբանումը Մեղրիի գնդում դեպքի վերաբերյալ․ շարքայինները նույնպես կպատժվեն

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է տարածել մամուլում շրջանառվող Մեղրիի գնդում ապստամբության տեղեկության հետ կապված․ դեպքը մամուլում այնքան էլ ճիշտ չի ներկայացվել։ Որոշվել է պատժել շարքայինների և սպաների։ Մի քանի սպա արդեն պաշտոնանկ է արվել։ 

Խոսնակը նաև գրում է․

«Մի քանի կարգազանց զինվորներ փորձել են 90 ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել, հատուկ պայմաններով առաջնորդվել, առանձին շորերով ծառայել, առանձին սննդակարգով ապրել, սպաներն էլ չեն թողել: Իրենց հետ փորձել են ներքաշել այլ զինվորների, որոնց հանել են ըմբոստության։»

Ավելի վաղ մամուլը գրել էր՝ զինծառայողներից մեկի մայրը պարզել էր, որ գնդի մի քանի հարյուր զինվորներ դրանից մոտ մեկ շաբաթ առաջ ապստամբել են սպաներից մեկի վարքի դեմ, բոլորով լքել են զորամասը և վերադարձել՝ հետևելով հրամանատարի հորդորներին։ Նույն օրը՝ զինծառայողներին ուղարկել են ռազմական ոստիկանություն։

2 responses to “ՊՆ պարզաբանումը Մեղրիի գնդում դեպքի վերաբերյալ․ շարքայինները նույնպես կպատժվեն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *