Ադրբեջանի պաշտպանության նախարարը Պակիստանում է

Պաշտոնական այցով Պակիստանում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությանը մարտի 22-ին ընդունել է պակիստանցի պաշտոնակիցը, ինչպես նաև այդ երկրի նախագահը:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: 

Պաշտպանության նախարար Փարվեզ Խաթաքի հետ Հասանովը քննարկել է ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտում համագործակցության հարցեր: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ ինչպես նախարար Խաթաքիի, այնպես էլ Պակիստանի նախագահ Արիֆ Ալվիի հետ հանդիպմանը Հասանովը ներկայացրել է «արցախյան հակամարտության մասին տեղեկություններ:»

Ադրբեջանի և Պակիստանի պաշտպանության նախարարները
Ադրբեջանի և Պակիստանի պաշտպանության նախարարները


Նշենք, որ, ըստ Ադրբեջանի ՊՆ՝ ավելի վաղ տարածած հաղորդագրության, Հասանովը Պակիստան էր մեկնել մարտի 21-ին: Մարտի 23-ին էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարը ներկա է լինելու Պակիստանում անցկացվելիք զորահանդեսին, որին ի թիվս այլ երկրների՝ մասնակցելու է նաև Ադրբեջանի ԶՈւ զորախումբը: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *