Ադրբեջան է այցելել Իտալիայի ռազմարդյունաբերական ոլորտի ղեկավարը

Ադրբեջան է այցելել Իտալիայի Պաշտպանության և սպառազինության քարտուղարության ղեկավար գեներալ-լեյտենանտ Նիկոլո Ֆալսապերնայի գլխավորած պատվիրակությունը: Նրան մարտի 5-ին ընդունել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության փոխնախարար Յահյա Մուսաևը*: 

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության կայքը: 

Իտալիայի Պաշտպանության և սպառազինության քարտուղարությունը երկրի ռազմարդյունաբերության ոլորտը կարգավորող մարմին է, որը ներառում է նաև մի շարք ռազմարդյունաբերական ձեռնարկություններ: 

Նիկոլո Ֆալսապերնան Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունում
Նիկոլո Ֆալսապերնան Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունում

Ըստ հայտարարության՝ կողմերը քննարկել են առկա համագործակցությունը և դրա ընդլայման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձել են Արցախյան հակամարտությանը:

Նշենք, որ Ադրբեջանը համագործակցություն և կապեր ունի իտալական Leonardo ընկերության հետ: 2017-ին այդ ընկերության ղեկավարը երկու անգամ այցելել է Ադրբեջան, հանդիպել Իլհամ Ալիևին: Նույն տարվա մայիսի 10-ին Leonardo-ն Ադրբեջանում կազմակերպել էր իր M-346 ինքնաթիռի ցուցադրություն: «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերությունն էլ Leonardo-ի հետ ունի ուղղաթիռների ձեռքբերման պայմանագիր: 


* Յահյա Մուսաևը, լինելով փոխնախարար, ներկայումս նախարարության առաջին դեմքն է, քանի որ նախորդ տարվա հուլիսից, երբ մահացավ ստեղծման օրվանից 13 տարի կառույցը ղեկավարած Յավեր Ջամալովը, նոր նախարար չնշանակվեց, ավելին՝ այս տարվա հունվարին որոշում ընդունվեց այդ նախարարությունը փոխարինել մեկ այլ մարմնով: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *