Բելառուսը ներկայացրել է նոր ԱԹՍ

Աբու Դաբիում անցկացվող IDEX–2019 ռազմարդյունաբերական արտադրանքի միջազգային ցուցահանդեսին բելառուսական կողմը ներկայացրել է «Բուսել ՄԲ2» անօդաչու թռչող սարքը։ ԱԹՍ–ն նախատեսված է ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային նպատակների համար։

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» (ЦАСТ) bmpd բլոգը։

ԱԹՍ–ն արտադրում է բելառուսական «Բազմանպատակային ԱԹՍ–ների գիտաարտադրական կենտրոն» գործարանը (ռուս․՝ «Научно-производственный центр многофункциональных беспилотных комплексов»)։

Բելառուսական «Բուսել ՄԲ2» ԱԹՍ
Բելառուսական «Բուսել ՄԲ2» ԱԹՍ

Դատելով ԱԹՍ–ի վիզուալ ուսումնասիրությունից՝ հարվածային մասը բաղակցած է դրա վրա ամրացված ձեռքի 4 նռնակրներից. հենց այս լուսանկարում երևում են Ֆ-1 հակահետևակային նռնակներ։

ԱԹՍ–ն արձակվում է կատապուլտի միջոցով, իսկ վայրէջքը կատարում է պարաշյուտի միջոցով։ Կախված տեղադրված սպազինության և տեխնիկայի ծանրությունից՝ անօդաչու սարքը կարող է կիրառվել 20-70 կմ հեռավորության վրա։ ԱԹՍ–ն դեռևս գտնվում է գործարանային փորձարկումների փուլում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *