Ադրբեջանական ավիաուղիները Իտալիայից ուղղաթիռներ կգնի

«Ադրբեջանական ավիաուղիները» (AZAL) իտալական Leonardo ընկերության հետ ստորագրել է AgustaWestland AW-169 և AW-109 տեսակի ուղղաթիռների ձեռքբերման համաձայնագիր: Ուղղաթիռներից առաջինը նախատեսվում է օգտագործել նավթային պլատֆորմների տեղափոխումների, իսկ մյուսը՝ ֆոտո-տեսանկարահանումների համար: Այս մասին նոյեմբերի 14-ին հայտնում է ադրբեջանական «Ազերթաջ» պետական գործակալությունը»:

Իտալալական արտադրության AW-109 և AW-169 ուղղաթիռներ

Իտալալական արտադրության AW-109 և AW-169 ուղղաթիռներ

Համաձայնագիրը ստորագրվել է Դուբայում անցկացվող ավիացուցահանդեսի շրջանակներում: Առայժմ չի նշվում, թե ուղղաթիռները երբ է նախատեսվում մատակարարել:

Դատելով արտադրող ընկերության կայքում հրապարկված տեղեկատվությունից (1, 2)՝ երկու ուղղաթիռն էլ կարող են օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ՝ ռազմական նպատակներով:

Ադրբեջանական մեկ այլ՝ Azeri Defence մասնագիտացված կայքը, հայտնում է, որ ավելի վաղ՝ 2012 թ., AZAL-ը իտալական նույն ընկերությունից գնել էր 8 միավոր AW-139 և 2 միավոր AW-189 տիպի ուղղաթիռ:

Հիշեցնենք, որ 2017 թ. մայիսի 10-ին Leonardo Aircraft-ն Ադրբեջանում  ցուցադրել էր սեփական արտադրության M-346 ուսումնամարտական ինքնաթիռը: Ներկա էր եղել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը:

Արդեն հոկտեմբերին Ադրբեջան էր այցելել և այդ երկրի նախագահին հանդիպել Leonardo ընկերության գործադիր տնօրենը:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *