Հայկական դիրքերի ուղղությամբ 2017-ին Ադրբեջանի «խնդրանքով» մահապարտ ԱԹՍ կիրառած Aeronautics Defense Systems Ltd. (ADC) ընկերությունը դեպի Ադրբեջան արտահանման արգելքի վերացումից հետո շուրջ 13 մլն դոլար գնահատվող պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ։
Այս մասին հայտնում է իսրայելական The Jerusalem Post լրատվակայքը։ Նշվում է, որ պայմանագիրը վերաբերում է Ադրբեջանին այս ընկերության արդեն իսկ վաճառած ԱԹՍ-ների սպասարկմանը և վերանորոգմանը՝ 2 տարով։
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին էլ հայտնի դարձավ, որ
Իսրայելի ՊՆ-ն վերացրել էր Aeronautics-ի վրա դրված Ադրբեջանին
Orbiter-1K մահապարտ ԱԹՍ-ներ վաճառելու արգելքը։
Արգելքը դրվել էր 2017-ի օգոստոսին, երբ իսրայելական մամուլը գրեց Արցախի դիրքերի ուղղությամբ ADC ընկերության ներկայացուցիչների կողմից մահապարտ ԱԹՍ-ներ կիրառելու մասին, իսկ Իսրայելի ՊՆ-ն հետաքննություն սկսեց:
Իսրայելական արտադրության Orbiter 1K «մահապարտ» ԱԹՍ-ի արդբեջանական տարբերակը՝ տեղակայված արձակման մեքենայի վրա
One response to “Հայաստանի դեմ մարտական ԱԹՍ կիրառած իսրայելական ընկերությունը Ադրբեջանի հետ կրկին պայմանագիր է կնքել”