Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակին և լեհական «Լյուբավա» ռազմաարդյունաբերական ընկերության ներկայացուցիչներին:
Հանդիպմանը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը: Հայտնում է վարչապետի կայքը։
Նշենք, որ հայ-լեհական համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկություն «Լյուբավա-Արմենիան» բացվել է 2014-ի հոկտեմբերին Չարենցավանում։ Ընկերության տարբեր արտադրանքներ Հայաստանի զինված ուժերում են։ 2017-ին հայտնի դարձավ, որ ձեռնարկությունը 1,7 մլն դոլարի հանդերձանք/սարքավորում է արտադրում ՀՀ զինուժի համար։
Այն զբաղվում է արտադրական օբյեկտների արդիականացմամբ և նորոգմամբ, ինչպես նաև արտադրում է կեղծ թիրախներ, վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր ու ռազմական նշանակության այլ գույք: