ՀԱՊԿ–ը միջոցներ է ձեռնարկում Աֆղանստանում ակտիվացած ԻՊ դեմ․ ՀԱՊԿ շտաբի պետ

Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետության» դիրքերի զիջումով պայմանավորված՝ Աֆղանտան գրոհայինների հոսքը աճել է։ ՀԱՊԿ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի խոսքով՝ Աֆղանստանի հյուսիսը ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում է, քանի որ այն սահմանակից է ՀԱՊԿ անդամ Տաջիկստանին։

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ Սիդորովը նշել է, որ ՀԱՊԿ–ն հաշվի է առնում ԻՊ խմբավորումների ակտիվացումը Աֆղանստանի տարածքում և միջոցներ է ձեռնարկում՝ Տաջիկստանի հետ սահմանին լարվածության հետագա սրացում թույլ չտալու համար։


ՀԱՊԿ-ը հետխորհրդային տարածքի վրա ստեղծված ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը: Կառույցի նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է: Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա:

Աֆղանստանի հյուսիսում ԻՊ ակտիվության բարձրացում ՀԱՊԿ–ը կանխատեսում էր 2018 թվականի գարնանը։ Տաջիկստանում ՀԱՊԿ–ը և առանձին ռուսաստանյան ռազմաբազան պարբերաբար անցկացնում են հակաահաբեկչական սցենարով զորավարժություններ (1,2,3․․․): 

2018 թվականի աշնանը Տաջիկստանում ձերբակալվել էր 12 զինյալ, որոնք ԻՊ պատվերով պատրաստվում էին ահաբեկչություն անել Տաջիկստանի ռուսական ռազմաբազայում և Դուշանբեի ՌԴ ՊՆ դպրոցում։

Ընդհանուր առմամբ 2018 թվականից, բաց աղբյուրների տեղեկություններով, Աֆղանստանում ԻՊ և «Թալիբան» ծայրահեղական շարժման գործողություններից զոհվել է շուրջ 900 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *