ՀՀ–ն 4 միավոր Սու–30ՍՄ է գնել. Արծրուն Հովհաննիսյան

Փետրվարի 4–ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունը, որ Հայաստանը ՌԴ–ից 4 միավոր Սու–30ՍՄ կործանիչ է գնել։ 

Ըստ Հովհաննիսյանի՝ չորս կործանիչները ձեռք են բերվել պայմանագրի նախնական փուլում, իսկ սա «Հայաստանի վերջնական ցանկությունը չէ»։

Հարցին, արդյո՞ք կործանիչները ներքին գներով են վաճառվել, Հովհաննիսյանը պատասխանել է, որ «Հայաստանն ուղիղ Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ շրջանակներում ունի համապատասխան պայմանագրաիրավական բազա, որով մենք վաղուց շատուշատ զինատեսակներ ձեռք էինք բերում ուղիղ արտադրողներից՝ ներքին գներով»։

Իսկ գործարքի 100 մլն դոլար արժեքի մասին ՊՆ խոսնակը նշել է, որ դա դասակարգված տեղեկություն է և գաղտնիքներ չի կարող բացել։

Հիշեցնենք, որ հունվարի 30–ին հայտնի դարձավ Հայաստանի՝ ՌԴ–ից Սու–30ՍՄ–ներ գնելու պայմանագրի մասին։ Ռուսական «Կոմերսանտ» թերթը հաջորդ օրը հայտնում էր, որ ըստ իրենց տեղեկությունների՝ գործարքի արժեքը 100 մլն դոլար է, որով գնվել է 4 կործանիչ։ Մատակարարումը, ըստ ռուսական աղբյուրի, սպասվում է 2020թ.։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *