Sputnik Armenia լրատվակայքին ՀՀ ՊՆ-ից հաստատել են, որ Հայաստանը Ռուսաստանից ՍՈւ-30ՍՄ կործանիչների ձեռքբերման վերաբերյալ պայմանագիրն արդեն ստորագրել է:
«Հայաստանի Հանրապետության կողմից ռուսաստանյան ՍՈՒ–30ՍՄ ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ համապատասխան գործարքը ստորագրվել է», – նշված է ՊՆ–ի պատասխանում։»
Ինքնաթիռների քանակի և գործարքի մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, դրանք կհրապարակվեն գործարքի իրագործման համապատասխան փուլերում:
ՊՆ-ից հաստատել են նաև, որ ՌԴ կողմից սպառազինությունների ձեռքբերման նպատակով 100 միլիոն դոլար վարկի շրջանակում նախատեսված ձեռքբերումները գտնվում են իրականացման փուլում։
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ պլանավորվում է ձեռքբերել նաև բազմաֆունկցիոնալ ավիացիա:
Ռազմինֆոն փորձել էր վերլուծել, թե արդյոք իսկապե՞ս Հայաստանին պետք է այդպիսի թանկ զենք։ Ի՞նչ առավելություններ այն կտա, ի՞նչ պոտենցիալ ռիսկեր է պարունակում։