Պաշտպանության բանակի շտաբի պետ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվել է ՊԲ հրամանատարի պաշտոնում։ Իսկ շտաբի պետի պաշտոնում նրան փոխարինել է գնդապետ Ջալալ Հարությունյանը։ Այս մասին տեղեկացնում է «5-րդ ալիքը» (թարմացում 13։45 պաշտոնական):
Գեներալ–լեյտենանտ Լևոն Մնացականյանը ազատվել է ՊԲ հրամանատարի պաշտոնից։ Aysor.am-ի տեղեկություններով` Լևոն Մնացականյանը նշանակվելու է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։
[Թարմացում 13։45․ Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Լևոն Մնացականյանը նշանակվեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:]
Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը եղել է նաև ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարը։
Գնդապետ Ջալալ Հարությունյանը զբաղեցնում էր ՊԲ հարավային միավորումներից մեկի հրամանատարի պաշտոնը:
Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերին ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն էին տարածել, թե իրենց դիվերսիայի ժամանակ Ջալալ Հարությունյանը զոհվել է, բայց նույն օրը ինքը՝ գնդապետ Հարությունյանը հերքել էր ապատեղեկատվությունը՝ հանդես գալով տեսանյութով։