ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 13-ին, ստորագրել է հրամանագիր՝ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելով գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր զինված ուժերի ինժեներական զորքերի պետի պաշտոնը։ Այս մասին հայտնում է նախագահի կայքը։
Սերժ Սարգսյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը ազատվել է ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից` նշանակվելով ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետ – վարչության պետ։
Լուսանկարները՝ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի։