Նոյեմբերի 21-ին Բաքվում առանձին և համատեղ հանդիպումներ են եղել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերի և Վրաստանի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբայայի միջև։
Եռակողմ հանդիպման ժամանակ պաշտպանության ոլորտի ղեկավարների միջև ստորագրվել է արձանագրություն համագործակցության մասին, ինչից մանրամասները դեռևս հայտնի չեն: Եռակողմ հանդիպումը անցել է սկզբում բաց, ապա փակ քննարկմամբ։
Մինչ այդ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի հետ։
Այնուհետև Հասանովը Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վլադիմեր Չաչիբայայի հետ քննարկել է ՆԱՏՕ ծրագրերի շրջանականերում երկու երկրների համագործակցությունը։
Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիևի հետ։
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 20-ին, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը հանդիպել էր նախ Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնուհետև Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիգովի հետ։