Ուկրաինան Թուրքիայից կգնի «Բայրաքթար» ԱԹՍ–ներ․ ուկրաինական աղբյուր

Նոյեմբերի սկզբին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի Թուրքիա այցի ընթացքում Ուկրաինան 69 մլն դոլլար արժողությամբ պայմանագիր է կնքել թուրքական «Բայքար» ընկերության հետ «Բայրաքթար» (Bayraktar TB2) հարվածային անօդաչու թռչող սարքերի գնման համար։ 

Այս մասին գրում է ռազմական թեմաներով մասնագիտացած BMPD բլոգը, հղում անելով ուկրաինական Censor.net կայքի լրագրող Յուրի Բուտուսովին․

Турецкие "Байрактары" в войне с Россией ” детали сделки для УкраиныСтоит написать еще раз об одной самых резонансных…

Gepostet von Юрий Бутусов am Sonntag, 18. November 2018

Սկզբնաղբյուրում նշվում է, որ պայմանագրով նախատեսվում է գնել 6 մարտական ԱԹՍ, 2 կառավարման կայան և 200 կառավարվող հրթիռ։ Ինչպես նաև, ներառված է պահեստամասերի լրակազմ, տեխնիկական աջակցություն և անձնակազմի վերապատրաստում։

Հարկ է նշել, որ ուկրաինական այս աղբյուրին առնչվում ենք առաջին անգամ, և չենք կարող հաստատապես պնդել տեղեկության հավաստիացիությունը։

Ըստ աղբյուրի՝ պայմանագիրը կնքվել է նոյեմբերի 3–4-ը՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի Թուրքիա այցի ընթացքում։ Դրանից հետո ուկրաինական և թուրքական մի քանի աղբյուրներում քննարկվեց Ուկրաինայի կողմից թուրքական ԱԹՍ–ների գնումը, սակայն նոյեմբերի 13-ին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը հերքել էր այդ տեղեկությունը։ Այնուամենայնիվ, ուկրաինացի լրագրողը պնդում է, որ պայմանագիրը կնքվել է։

Թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ

Թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ

«Բայրաքթար» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը․ 

  • Գործողության շառավիղը՝ 150 կմ,
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650 կգ,
  • Օգտակար բեռնատարողությունը՝ 150կգ,
  • Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
  • Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24ժ,
  • Թևերի բացվածքը՝ 12 մ,
  • Երկարությունը 6,5 մ,
  • Սարքը կարող է ինքնուրույն օդ բարձրանալ և վայրէջք կատարել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *