Ադրբեջանի զինված ուժերը մեկնել են Թուրքիայի Փընարհիսար քաղաք, որտեղ անցկացվում է Eternity-2018 զորավարժությունը։ Դրան մասնակցում են նաև Վրաստանի զինված ուժերը։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը։
Նշվում է, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը 2019թ․ մասնակցելու են Թուրքիայում ամեն տարի անցկացվող «Անատոլիայի փյունիկ» (“Anadolu ankası”) և «Անատոլիայի արծիվ» (“Anadolu Kartalı”) զորավարժություններին։
Նշենք, որ Ադրբեջանը ամեն տարի Թուրքիայում մասնակցում է մի քանի զորավարժությունների, այդ թվում՝ «Անատոլիա արծիվ», «Անատոլիայի փյունիկ», «ԹուրԱզ բազե», «Էֆես», «Կովկասյան արծիվ», ինչպես նաև ցամաքային զորավարժություններ Ադրբեջանի կամ Թուրքիայի տարածքում։
Այս տարի հունիսի 25-ից հուլիսի 6-ը Ադրբեջանը մասնակցեց Թուրքիայի Քոնիա նահանգում անցկացված “Anadolu ankası – 2018” («Անատոլիայի փյունիկ») զորավարժությանը։
Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ անդամ երկրների զորավարժություններին մասնակցում են նաև դիտորդի կարգավիճակով։