Նոյեմբերի 20-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նախ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, այնուհետև պաշտպանության նախարարի տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ– գնդապետ Նեջմեդդին Սադիգովին։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարության պաշտոնական կայքերը։
Երկու հանդիպումների ընթացքում էլ քննարկվել է երկու երկրների համագործակցությունը ռազմական, ռազմա–տեխնիկական և ռազմա–ուսումնական ոլորտներում։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
Հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև հայ–ադրբեջանական հակամարտությունը։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերը և Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ Նեջմեդդին Սադիգովը
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վաղը՝ նոյեմբերի 21-ին, Բաքվում կկայանա Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետեր Յաշար Գյուլերի և Վլադիմիր Չաչիբայայի եռակողմ հանդիպումը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու է եռակողմ ձևաչափով համագործակցության ընդլայնման հեռանկարները։