Իսրայելի վարչապետ Նեթանյահուն՝ երկրի պաշտպանության նախարար

Նոյեմբերի 18-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռուստատեսային ուղերձի ժամանակ հայտարարել է, որ ստանձնում է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը։  Նեթանյահուի խոսքերը փոխանցում է իսրայելական The Jerusalem post լրատվակայքը։

Իր ելույթում Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը այժմ ի վիճակի չէ անցկացնել արտահերթ ընտրություններ, իսկ պաշտոնական ընտրություններին կա ևս մեկ տարի։

«Ես անում եմ հնարավոր ամեն բան, որ կանխեմ անհարկի արտահերթ ընտրությունները։ Ես կոալիցիոն կուսակցությունների ղեկավարներին ասել եմ, որ պատասխանատվություն ցուցաբերեն ․․․ Իսրայելի և Իսրայելի անվտանգության համար»,– ասել է Նեթանյահուն։

Բենյամին Նեթանյահուի ելույթը․

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին պահանջել իշխող կոալցիան ներկայացնող երկու նախարար:

Նշենք, որ Նեթանյահուն այժմ զբաղեցնում է նաև երկրի արտգործնախարարի պաշտոնը։ Իսրայելական մի քանի լրատվամիջոցներ նշում են, որ առաջիկա օրերին Նեթանյահուն այս պաշտոնում նշանակում կանի։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը ներկայացրել էր հրաժարականի դիմում, կապված «Համասի» հետ հրադադար հաստատելու մասին Իսրայելի կառավարության որոշման հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *