Հրաժարական է տվել Իսրայելի պաշտպանության նախարարը. դեմ էր «Համասի» հարցում կառավարության հետ

Նոյեմբերի 14-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը: Հրաժարականը կապված է «Համասի» հետ հրադադար հաստատելու մասին Իսրայելի կառավարության որոշման հետ:

Ըստ իսրայելական The Jerusalem Post լրատվակայքի՝ Լիբերմանը կառավարության որոշումը որակել է որպես «ահաբեկչությանը հանձնվել»:

Նախքան հրաժարականի մասին հայտնելը նա խորհրդակցել է իր կուսակցության՝ «Իսրայել Բեյթենուի» հետ, ով կոալցիա է կազմել իշխող «Լիխուդ»  կուսակցության հետ: Իսրայելական մամուլում շրջանառվում են լուրեր, որ հրաժարական են տալու ևս 3 նախարարներ՝ երկուսը իշխող «Լիխուդից», ևս մեկն էլ «Իսրայել Բեյթենուից»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից լարված է իրավիճակը Գազայի հատվածի շուրջ: «Համասը» հարյուրավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, վերջինս իր հերթին իրականացրել է հատուկ գործողություններ:

Նշենք, որ Լիբերմանը պրոադրբեջանական գործիչ է, եղել է Իսրայել-Ադրբեջան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *