Ադրբեջանը և Բելառուսը կնքել են զինտեխնիկայի մատակարարման նոր հուշագիր

Նոյեմբերի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Բելառուս։ Մայրաքաղաք Մինսկում Ալիևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև կնքվել են տարբեր ոլորտների, այդ թվում՝ ռազմական ոլորտի համագործակցության մասին պայմանագրեր։  Այս մասին հայտնում է Բելառուսի պետական Բելտա գործակալությունը։

Ըստ բելառուսական գործակալության՝ ռազմական ոլորտի հուշագիրը ենթադրում է Բելառուսի պետական ռազմարդյունաբերական ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև երկկողմ համագործակցություն՝ սպառազինության և ՀՕՊ համակարգերի մատակարարման ոլորտում։

Նշենք, որ այդ բնագավառում երկու երկրները ունեն համագործակցության փորձ: Օրինակ՝  2013-15 թթ. Ադրբեջանը Բելառուսից գնել է «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիր 2 դիվիզիոն:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

Նշենք, որ Ադրբեջանի և Բելառուսի հարաբերությունների շուրջ ծավալված վերջին զարգացումները վերաբերում էին ՀԱՊԿ քարտուղարի նշանակման գործընթացին։ Նշվում էր, որ Սանկտ–Պետերբուրգում կայացած ՀԱՊԿ գագաթաժողվին Բելառուսի նախագահ Լուկաշենկոն որպես հյուր հրավիրել էր Ալիևին։ Սակայն ՀՀ ԱԳՆ–ն նշեց, որ նման տեղեկություն չունի։

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Ադրբեջանը ձեռք էր բերել բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, իսկ արդեն սեպտեմբերին ստացել էր դրանց երկրորդ խմբաքանակը՝ առնվազն 5 լիցքավորող մեքենա, 3 արձակման կայանք և 3 միավոր կապի և ղեկավարման մեքենա։ Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ մատակարարվել է 301 մմ տրամաչափի հրթիռներով տարբերակ, այսինքն՝ A200 տարբերակը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *