Սեպտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ է նշանակվել Կամո Քոչունցը։
Այս մասին որոշումը տեղադրված է e-gov.am կայքում․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Կամո Քոչունցին նշանակել գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ»:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ–մայոր Կամո Քոչունցը ազատվել էր զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից:
Նա ՀՀ ԶՈւ ԳՇ կազմի զորահավաքային վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2013 թվականի հունիսի 10-ին:
Կենսագրությունը ՊՆ կայքից․
1992թ.-ից ՀՀ ԶՈՒ կազմում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ ” գլխավոր շտաբի պետի տեղակալ:
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ–մայոր» զինվորական կոչում:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսար:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ 4–րդ բանակային կորպուսի հրամանատար:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ 5–րդ բանակային կորպուսի հրամանատար:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
վարտել է բարձրագույն հրամանատարական համազորային ուսումնարանը:
սովորել է ՌԴ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում:
ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների
1984-1992թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1985-1987թ.-ին ԽՍՀՄ զորախմբի կազմում գործուղվել է Աֆղանստան, մասնակցել մարտական գործողություններին:
1992-94թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտին:
Պարգևներ
Պարգևատրվել է ՀՀ «Սուրբ Վարդան Մամիկոնյան», «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի և ԽՍՀՄ «Կարմիր աստղ» շքանշաններով, ՀՀ «Արիության համար», «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանների, ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան» «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության համար» մեդալներով, գերատեսչական այլ մեդալներով:
ՊԱՐԳԵՎՆԵՐ